«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ապաքինվել է կոճի վնասվածքից, հաղորդում է Marca-ն:
Դեկտեմբերի 15-ին Յամալը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (0:1) և չէր կարողացել ավարտել հանդիպումը: Նա բաց թողեց նաև 18-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղը, որը կատալոնացիները նույնպես պարտվեցին (1:2):
Աղբյուրի տվյալներով՝ Յամալի վերականգնումը ավելի թեթև է անցել, քան սպասվում էր: Հունվարի առաջին օրերին նա կսկսի մարզվել ընդհանուր խմբում:
Հունվարի 8-ին Յամալը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչին, որտեղ «Բարսելոնան» խաղալու է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ: