ՖԻՖԱ-ի խաղերի կազմակերպմամբ զբաղվող գործակալ Ռեջեփ Յասաքանը, ով կազմակերպում է Թուրքիայի հավաքականի խաղերը, Матч ТВ-ին հայտարարել է, որ ներկայումս հնարավոր չէ անցկացնել խաղ Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև:
Ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Թուրքիայի հավաքականը հետաքրքրված է ընկերական խաղ անցկացնելու Ռուսաստանի հավաքականի հետ՝ նշելով, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում են հանդիպման կազմակերպման մասին՝ հաջորդ տարի:
— Տեխնիկապես մոտ ապագայում հնարավոր չէ կազմակերպել Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների միջև խաղ: Դա անհնար է ներկա իրավիճակում: Հուլիսին Թուրքիան կունենա երկու ընկերական խաղ, մրցակիցները դեռ հայտնի չեն, բայց հաստատ ոչ Ռուսաստանը, — ասել է Յասաքանը Матч ТВ-ին:
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն 2022 թվականի փետրվարին անորոշ ժամանակով հեռացրել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու տակ անցկացվող մրցաշարերից: Ավելի վաղ ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել էր, որ ակնկալում է Ռուսաստանի հավաքականների և ակումբների վերադարձը միջազգային մրցաշարեր 2025 թվականին։ Բացի այդ, վերջինս հայտարարել էր, որ Ռուսաստանի հավաքականը դիտարկում է եվրոպական ընտրանիների, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնելու տարբերակը։