Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի խաղացող Բուկայո Սակայի վիճակը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (5:1) ստացած վնասվածքից հետո։
«Բուկայոն վիրահատվել է։ Այսպիսով, նա կբացակայի շատ երկար ժամանակ, հավանաբար ավելի քան երկու ամիս»,- Արտետայի խոսքերն է մեջբերում իր սոցիալական ցանցերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 23-ամյա անգլիացին «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման 24-րդ րոպեին լքել է խաղադաշտը։ Ընդհանուր առմամբ, հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «զինագործների» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 16 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Սական Չեմպիոնների լիգայի 5 խաղում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: