«Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովը ցույց է տվել, թե ինչպես է ժամանակն անցկացնում կարանտինի ընթացքում:
37-ամյա նախկին ֆուտբոլիստը բախվելով աղբը նետելու անհրաժեշտությանը, որոշել է կրեատիվ մոտենալ այդ գործընթացին:

Նա օգնություն է խնդրել ընտանիքի մնացած անդամներից և նորից վերականգնել բրիտանական The Beatles ռոք-խմբի «Abbey Road» լեգենդար ալբոմի շապիկը, որի վրա խմբի անդամները անցնում են ճանապարհը:
«Ինչ տեսք կունենար լեգենդար ալբոմի շապիկը հիմա», — մակագրել է Կերժակովը Instagram-ի լուսանկարը: