«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ իր թիմը դեռ հեռու է իր ներկայիս դժվարությունները հաղթահարելուց:
Անցած խաղում «Յունայթեդը» պարտվեց «Վուլվերհեմփթոնի» դաշտում 2:0 հաշվով և այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի 14-րդ տեղը:
Ամորիմի խոսքով, ով թիմին միացավ միայն անցած ամիս, իրեն ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ թիմը դեռ չի խաղում այնպես, ինչպես նա է ցանկանում:
«Իդեայի իրականացումը ժամանակ է պահանջում: Ես նախօրոք ասել եմ, որ սա լինելու է դժվար շրջան, և մենք դեռ շատ հեռու ենք այդ շրջանի ավարտից։ Մենք պետք է շարունակենք աշխատել և կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։
Որքա՞ն ժամանակ դա կպահանջի: Չգիտեմ։ Ես նույնիսկ պատկերացում չունեմ։ Փոխարենը՝ պարզապես կենտրոնացած եմ աշխատելու և ամեն օր առաջ գնալու վրա։ Մենք կփորձենք կատարելագործվել, ուսումնասիրել տեսանյութերը, օգտագործել յուրաքանչյուր վայրկյան մարզումներում՝ միավորներ հավաքելու համար, քանի որ դա այս պահին չափազանց կարևոր է։
Հիմա մեր խնդիրն է պարզապես դիմանալ և մի քիչ ժամանակ շահել՝ թիմի հետ աշխատելու համար։ Մենք դա նախապես գիտեինք: Ես սկսեցի աշխատանքս այս թիմի հետ՝ նոր գաղափարով, չունենալով բավական ժամանակ մարզումների համար, խաղալով բարդ հանդիպումների շարք։
Այնպես որ սա լինելու է երկար ճանապարհ, ինչպես ես ասացի առաջին իսկ օրը։ Մենք պետք է շարունակենք պայքարել, որպեսզի հաղթահարենք այս վատ պահերը, քանի որ սա էլ ֆուտբոլի մի մասն է», — ասել է Ամորիմը The Independent-ին տված հարցազրույցում։