«Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը ցանկություն է հայտնել հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։
«Կառլո Անչելոտին ասաց, որ ինձ համար տեղ ունի, եթե դրա կարիքն ունենամ: Ես եզրային հարձակվող եմ, ձախ եզրային: Ես տեղափոխվում եմ կենտրոն և պտտում հարվածը»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
2024 թվականի մրցաշրջանում 21-ամյա Ալկարասը չորս տիտղոս նվաճեց ATP-ի մակարդակով, այդ թվում՝ հաղթելով Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում՝ Ռոլան Գարոսում և Ուիմբլդոնում: Կառլոսը նաև արծաթե մեդալ է նվաճել 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում մենախաղում՝ եզրափակչում պարտվելով սերբ Նովակ Ջոկովիչին։