Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մոտ ժամանակներս պետք է երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Տոնի Խուանմարտին սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պլանավորել էր 2024 թվականի ավարտից առաջ ավարտել փաստաթղթային գործերը և երկարաձգել պայմանագիրը իսպանացի ֆուտբոլիստի հետ։ Նշվում է, որ Պեդրին հանդիսանում է կենտրոնական դաշտի առանցքային խաղացողը գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի համակարգում։
Պեդրիի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացին ակումբի կազմում անցկացրած 25 խաղում խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։