Մյունխենի «Բավարիայի» ակումբային թանգարանում ցուցափեղկ է բացվել ի պատիվ անգլիացի հարձակվող Հարի Քեյնի։
Ցուցափեղկի բոլոր ցուցանմուշները վերաբերում են Քեյնի հաջողություններին են, որոնց են «Ոսկե խաղակոշիկը» (36 գոլ՝ 32 խաղում), Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը (8 գոլ՝ 12 խաղում), Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուի մրցանակը (3 գոլ՝ 7 խաղում), ինչպես նաև Գերդ Մյուլերի գավաթը։
Բացի այդ, ցուցադրվում են Քեյնի խաղաշապիկներն ու գնդակները նրա հիշարժան խաղերից, ինչպես նաև 5 տարեկանում նրա գրած գրությունը.
«Ես կարող էի սողալ, ես կարող էի լացել, ես կարող էի լողալ, ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ»։
«Բունդեսլիգա և «Բավարիա» տեղափոխվելը ինձ համար հուզիչ մարտահրավեր և եզակի փորձառություն էր։ Մենք ընտանիքով Մյունխենում մեզ զգում ենք ինչպես տանը։ Այս առաջին տարվա հաջողությունները «Բավարիայի» հետ ավելի են ուժեղացնում իմ ձգտումը՝ նվաճելու ավելի շատ տիտղոսներ ակումբի համար»,- նշել է Քեյնը ցուցահանդեսի բացման ժամանակ։