Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեին ճանաչել է 2024 թվականի լավագույն մարզիչ։
Հարցման արդյունքներով 63-ամյա մասնագետը հավաքել է 274 միավոր՝ առաջ անցնելով Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնիից (148 միավոր) և Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամից (35 միավոր)։
Նոմինացվածների թվում էին նաև նախկին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Էմերս Ֆաեն (Կոտ դ’Իվուար), Յուլիան Նագելսմանը (Գերմանիա), Նեստոր Լորենսոն (Կոլումբիա), Վինչենցո Մոնտելան (Թուրքիա), Վիլի Սանյոլը (Վրաստան) և Մարսելո Բյելսան (Ուրուգվայ)։
2024 թվականին Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով 17 խաղերից 14-ում և կրելով ընդամենը մեկ պարտություն։




























































