Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում հաղթել է «Բարսելոնային»՝ այդպիսով բոլոր մրցաշարերում իր անընդմեջ հաղթանակների շարքը հասցնելով 12 հանդիպման։ Կատալոնացիների հետ խաղն ավարտվել է 2։1 հաշվով։
Այս ընթացքում «Ատլետիկոն» յոթ անընդմեջ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև ամրապնդել է իր հաջողությունները Իսպանիայի գավաթում (երկու անընդմեջ հաղթանակ) և Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում՝ երեք հաղթանակով։
Այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատլետիկոն», որը 18 խաղում վաստակել է 41 միավոր՝ ընդ որում մեկ խաղ պակաս անցկացնելով։ «Բարսելոնան» 38 միավորով երկրորդ տեղում է։