Լոնդոնի «Արսենալն» աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ լոնդոնյան ակումբը 40 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի համար։
Նշվում է, որ 26-ամյա խաղացողը պատրաստ է դիտարկել Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։