«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ պաշտպան Ռուբեն Դիաշը վնասվածք է ստացել անցած շաբաթավերջին մանչեսթերյան դերբիում կրած պարտությունից հետո (1:2):
«Ռուբեն Դիաշը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 3-4 շաբաթով: Նա ինչ-որ բան զգաց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Նա այնքան ուժեղ է, որ մնաց խաղադաշտում և 75 րոպե ցավով խաղաց»,- ասել է իսպանացի մասնագետը։
Այնուամենայնիվ, Մանուել Ականջին և Ջոն Սթոունսը ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են խաղալ:
Նշենք, որ շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին «քաղաքայինները» Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնեն «Ասթոն Վիլայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։30-ին։