Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որ խաղացողների կողքին կցանկանար խաղալ։
«Չեմ ուզում ազգայնամոլ թվալ, բայց կասեի՝ Զինեդին Զիդան։ Ես խաղացել եմ այնպիսի հիանալի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մեսսին, Նեյմարը, Գրիզմանը, Պոգբան, Բենզեման։ Հետաքրքիր կլիներ խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, բայց հիմա դժվար կլինի։ Բայց ես բախտ ունեցա խաղալ նրա դեմ՝ սպորտի լեգենդի դեմ»,- ասել է Մբապեն beIN Sports-ին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին «Ռեալը» նվաճեց Միջմայրցամաքային գավաթը՝ եզրափակչում 3։0 հաշվով հաղթելով «Պաչուկային»։ Կիլիան Մբապեն խփեց «արքայական» ակումբի երեք գոլերից մեկը։