«Էվերտոնն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել. մերսիսայդյան ակումբը հայտարարել է սեփականության իրավունքը փոխելու գործարքի ավարտի մասին:
Ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել Roundhouse-ը, որը հանդիսանում է The Friedkin Group-ի մի մասը, որին պատկանում է նաև իտալական «Ռոման»:
Գործարքն արդեն հավանության է արժանացել կարգավորող մարմինների, մասնավորապես՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
Մարկ Ուոթսը դարձել է «Էվերտոնի» նոր գործադիր տնօրենը։ «Էվերտոնը» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։