«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն այժմ հանդես է գալիս «Ալ-Ահլիում», ամռանը կարող է վերադառնալ Եվրոպա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա բրազիլացին չի կարողացել հարմարվել Սաուդյան Արաբիայի առաջնությանը, ինչպես նաև այդ երկրի ապրելակերպին։ Նշվում է, որ Բոբիի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի քանի ակումբներ և թուրքական «Ֆեներբախչեն»։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը աարաբական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։