Adidas սպորտային ընկերությունը թողարկել է կոշիկների նոր մոդել՝ նվիրված «Բարսելոնայի» 17-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալին։
Խաղակոշիկները, որոնք կոչվում են F50 LY304, նուրբ վարդագույն են: F50-ի տարբերանշանը փոխարինվել է ոսկե 304 համարներով՝ որպես հարգանքի տուրք իր հայրենի քաղաքի փոստային ինդեքսին։
Բրենդը բացառիկ խաղակոշիկներ է թողարկել ֆուտբոլիստի համար՝ ի պատիվ Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի, որի արդյունքներով եզրային հարձակվողը France Football-ի կողմից ճանաչվել էր մինչև 21 տարեկան լավագույն խաղացող: