«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրապարակում է արել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակի 2-ամյակի կապակցությամբ։ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին մրցաշարի եզրափակիչում։
«Ես սիրում եմ դեկտեմբերն ու Սուրբ Ծննդյան տոները: Երկու տարի առաջ տարվա վերջին ամիսը կարող էր տհաճ լինել, բայց արդյունքում այն դարձավ ամենահրաշալին իմ մարզական կարիերայի ընթացքում: Եվ հիմա ամեն դեկտեմբերին ես հիշում եմ դա: Շնորհավոր բոլորիս երկրորդ ամյակի կապակցությամբ»,- գրել է Մեսսին սոցցանցերի իր էջում:
Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնելն անցկացրել է 183 հանդիպում, որոնցում դարձել է 108 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը կրելով՝ նվաճել է աշխարհի գավաթի (2022) և Ամերիկայի գավաթի (2021) տիտղոսները։