Այսօր՝ դեկտեմբերի 18-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է՝ երբ է հայտնի դառնալու Հայաստանի ընտրանու նոր գլխավոր մարզչի անունը։
«Չեմ թաքցնի՝ մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց և կազմակերպությունների հետ։ Այս անգամ ուզում ենք ոչ միայն ազգայինի մարզիչ հրավիրել, այլ նաև ֆուտբոլի ֆեդերացիայում գլոբալ ծրագիր իրականացնել։
Եթե կարողանանք այդ կազմակերպությանը բերել Հայաստան, ես հույս ունեմ, որ այդ աշխատանքները կավարտվեն գալիք տարվա հունվարին։ Հավանականությունը մեծ է, որ ամեն ինչ կլինի։ Բնականաբար ունենք նաև B և C ծրագրեր։
Հույս ունեմ՝ հունվարին կներկայացնենք թե՛ մարզչին, և թե՛ այդ նոր ռազմավարությունը»,- նշել է Մելիքբեկյանը։
Նշենք, որ Հայաստանի ընտրանու վերջին երկու հանդիպումների ժամանակ հավաքականը գլխավորել է Սուրեն Չախալյանը։