«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է անգլիական ակումբը լքելու մասին։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա պատրաստ է ընդունել նոր մարտահրավեր և հեռանալ մանչեսթերյան թիմից։
«Ես պատրաստ եմ նոր մարտահրավերների և առաջընթացի։ Երբ գա հեռանալու ժամանակը, դա կլինի առանց վիրավորանքի։ Դուք իմ կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» հասցեին բացասական խոսքեր չեք լսի։ Ես այդպիսին չեմ։
Եթե իրավիճակն այսպես, թե այնպես լավագույնը չէ, ես չեմ վատթարացնի այն։ Ես տեսել եմ, թե ինչպես են ուրիշները լքել թիմը և չեմ ուզում նույն ճանապարհով գնալ։ Երբ ես որոշեմ հեռանալ, կանեմ համապատասխան հայտարարություն, և դա կլինի վերջը»,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է լրագրող Հենրի Ուինթերը իր սոցիալական ցանցերում։
Այս մրցաշրջանում 27-ամյա Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 15 հանդիպում ԱՊԼ-ում՝ խփելով 4 գոլ։ Ֆուտբոլիստը ակումբի սան է և հիմնական թիմում հանդես է գալիս 2016 թվականից։