Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է իր թիմակից Վինիսիուսի՝ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացող ճանաչվելուն։
Վինիսիուսը ստացավ մրցանակը երեկ՝ դեկտեմբերի 17-ին՝ քվեարկության արդյունքում հավաքելով 48 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին (43 միավոր), իսկ երրորդ տեղը՝ «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը (37 միավոր):
«Արժանի էիր, եղբայր», — գրել է Մբապեն սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Վինիսիուսի լուսանկարը մրցանակով։ Մբապեն այս քվեարկությունում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ ստանալով 14 միավոր։
2024 թվականին Վինիսիուսը «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, որտեղ ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։ Բացի այդ, մադրիդցիները հաղթանակ են տարել Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում։