Puma-ն հումորով է արձագանքել «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի հետ կապված իրավիճակին՝ «Տոտենհեմի» դեմ խաղում:
Անցած կիրակի Կուկուրելյան երկու անգամ սայթաքեց հանդիպման սկզբում, ինչը հանգեցրեց մրցակցի երկու գոլի: Դրանից հետո նա փոխեց իր խաղակոշիկները, իսկ խաղից հետո նետեց դրանք աղբարկղը՝ լուսանկարը տեղադրելով իր Instagram-ի Story բաժնում։
Գերմանական բրենդը, որը համագործակցում է իսպանացու հետ, սոցիալական ցանցում հրապարակել է ֆուտբոլիստի լուսանկարը, որտեղ նա կանգնած է «Զգուշացեք, թաց հատակ» նշանի կողքին:
Պատկերի մակագրությունն էր. «Խնդիրը նրանում չէ, թե ինչպես ես սայթաքում, այլ թե ինչպես ես վերադառնում սովորական վիճակին»: