«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ստացել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակը, հայտնում է Պրեմիեր լիգայի կայքը։
Անցած ամիս Սալահը մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 հանդիպման, որոնցում հաղթել է «Լիվերպուլը»։ Հարձակվողը դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաև Բրունո Ֆերնանդեսը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Գրեյվենբերչը ( «Լիվերպուլ»), Ժոաո Պեդրոն («Բրայթոն»), Մաթեուս Կունյան («Վուլվերհեմփթոն»), Բուկայո Սական, Մարտին Էդեգորը (երկուսն էլ՝ «Արսենալ»), և Յոան Վիսա (երկուսն էլ՝ «Բրենտֆորդ»):