Եվրոպական մի շարք թոփ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Բավարիան» ուսումնասիրում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, որի հիմնական հավակնորդը կատալոնացիներն են։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է գնել Ռեշֆորդին 2025 թվականի ամռանը և ակնկալում է, որ այդ ժամանակ ֆուտբոլիստի արժեքը կնվազի մինչև 40 միլիոն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մանկունիանցիները պատրաստ են դիտարկել Ռեշֆորդի տրանսֆերային առաջարկները՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ (48,5 միլիոն եվրո) փոխհատուցման գումարով: Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































