«Բարսելոնան» պատրաստ է հունվարի բաժանվել թիմի խաղացողներից մեկից իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին գրանցելու համար, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը իսպանացուն գրանցելու համար պատրաստ է հունվարին վաճառել պաշտպան Անդրեաս Քրիստենսենին մոտ 30 միլիոն եվրոյով: 28-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերը», «Յուվենտուսը» և անգլիական մի քանի ակումբներ։
Հիշեցնենք, որ Քրիստենսենը վնասվածք էր ստացել մրցաշրջանի սկզբում՝ ինչի շնորհիվ էլ հնարավոր եղավ գրանցել Օլմոյին: Պաշտպանը պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ առաջիկա շաբաթների ընթացքում։
Նշվում է, որ Օլմոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ կատալոնական ակումբից, եթե գրանցումը հաջողությամբ չավարտվի։



























































