Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսին» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (4:3), իսկ Քոուլ Պալմերը դուբլ ձևակերպեց՝ երկու անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։
Պալմերը 2024 թվականին Անգլիայի Պրեմիեր լիգայում 38 արդյունավետ գործողություն է կատարել (25 գոլ, 13 գոլային փոխանցում):
Սա «Չելսիի» ցանկացած ֆուտբոլիստի կողմից արդյունավետ գործողությունների առավելագույն քանակն է մեկ օրացուցային տարվա ընթացքում:
Պալմերը գերազանցեց Ջիմի Ֆլոյդ Հասելբայնկի 2001 թվականի ռեկորդը։