Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Չելսին»։ Խաղը կկայանա Լոնդոնի (Անգլիա) «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:30-ին:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Տոտենհեմ». Ֆորստեր, Պորրո, Ռոմերո, Վեն, Ուդոջի, Սար, Բիսումա, Ջոնսոն, Կուլուսևսկի, Սոլանկե, Սոն:
«Չելսի». Սանչես, Բադիաշիլ, Կոլվիլ, Կուկուրելլա, Կայսեդո, Լավիա, Ֆերնանդես, Պալմեր, Սանչո, Նետո, Ջեքսոն:
«Տոտենհեմը» այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է: Թիմը 14 խաղում վաստակել է 20 միավոր։ «Չելսին» վաստակել է 28 միավոր և երկրորդ տեղում է։ «Լիվերպուլը» 14 խաղից 35 միավորով առաջին տեղում է: