Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կկայանա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 18-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Կրասնոդարն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:30-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Կրասնոդար»՝ Ագկացև, Պետրով, Օլասա, Տորմենա, Դիեգո Կոստա, Չեռնիկով, Սպերցյան, Բատչի, Լենինի, Կորդոբա, Վիկտոր Սա։
«Լոկոմոտիվ»՝ Միտրյուշկին, Նենախով, Սամոշնիկով, Սիլյանով, Մորոզով, Մոնտես, Բարինով, Կարպուկաս, Բատրակով, Սուլեյմանով, Պինյաև։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գեորգի Հարությունյանն («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը ( երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ») իրենց թիմերի պահեստայինների թվում են:
Անցկացրած 17 հանդիպումներից հետո «Կրասնոդարը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ վաստակելով 38 միավոր։ Նույնքան խաղերից հետո «Լոկոմոտիվը» 5-րդ տեղում է՝ վաստակելով 34 միավոր: