«Լիվերպուլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» 19-ամյա եզրային Քենան Յըլդըզի ծառայություններով, ով համարվում է 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի հավանական փոխարինողը: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը:
Աղբյուրի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ թուրինյան ակումբը չի ձգտում վաճառել թուրք ֆուտբոլիստին, բայց պատրաստ է դիտարկել նրա համար 80 միլիոն եվրոյի հասնող առաջարկները:
Այս մրցաշրջանում Յըլդըզը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: