Էրեկ՝ դեկտեմբերի 7-ին «Գուդիսոն Փարկում» պետք է տեղի ունենար մերսիսայդյան դերբին, սակայն եղանակն այլ որոշում կայացրեց։
Խաղը հետաձգվեց «Դարրագ» փոթորկի պատճառով։ Եվ, ինչպես կարող եք կռահել, սա տխուր իրադարձությունների շղթայի սկիզբ դարձավ։
15-ամյա ավստրալացի Մակենզի Քինսելան ծախսել է իր ողջ խնայողությունը՝ Ավստրալիայից հասնելով Մեծ Բրիտանիա։
Վերջինիս մայրը՝ Ռիտա Քինսելան բացատրել է, թե ինչու է թույլ տվել անչափահաս որդուն այդքան հեռու ճանապարհորդել․
«Նա խնդրեց ինձ, բայց ես մերժեցի։ Ավստրալիա էինք վերադարձել մարտին և ես ժամանակ չունեի այդպիսի ուղևորության համար գումար կուտակելու։ Նա ինձ ասաց, որ իր երազանքն է՝ այցելել մերսիսայդյան դերբիին և այդ խաղին ներկա գտնվելու համար բավարար գումար է հավաքել։ Չկարողացա կանգնեցնել նրան։ Մենք շատ հպարտ ենք նրանով»,- նշել է Ռիտան։