Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար ՊՍԺ-ն պատրաստվում է 20 մլն եվրո առաջարկել ռուսական ակումբին։
Այս առիթով փորձագետ Ալեքսանդր Մոստովոյը կիսվել է իր կարծիքով։
«Եթե իրոք կա այդպիսի առաջարկ, իհարկե, պետք է գնալ։ Միանշանակ։ Առանց խոսակցությունների։ Դու գնում ես ՊՍԺ, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի տեղ։ Ժամանակին խոսում էի Սաֆոնովի տեղափոխության մասին, հիմա ամեն ինչ 100 տոկոսով լինում է։
Հավատում եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա հայ է»,- ասել է Մոստովոյը «ВсеПроСпорт»-ին։