Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Էվերթոն» — «Լիվերպուլ» հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել այսօր «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում Երևանի ժամանակով 16։30-ին, հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում են ակումբների մամուլի ծառայությունները։
Մեծ Բրիտանիան հայտնվել է «Դարրագ» փոթորկի ազդեցության տակ, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով։
«Էվերթոնի» մարզադաշտն այսօր
Օդերևութաբանները նախազգուշացրել են կյանքի համար վտանգավոր հետևանքների՝ ծառերի կոտրվածքների և օդ բարձրացած բեկորների մասին:
Ակնկալվում է, որ ուժեղ քամու նախազգուշացումը ուժի մեջ կլինի մինչև կիրակի՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան ժամը 6-ը: Քամու պոռթկումները կարող են հասնել 80-90 կմ/ժ:
Այդ ընթացքում Չեմպիոնշիփում արդեն որոշում է կայացվել հետաձգել «Պլիմութ» — «Օքսֆորդ Յունայթեդ» հանդիպումը վատ եղանակային պայմանների պատճառով: Բացի այդ, Ուելսում որոշ խաղեր նույնպես չեղարկվել են:
«Էվերթոն» — «Լիվերպուլ» հանդիպման հնարավոր անցկացման օրերը
- Հունվարի 1. Ոչ «Լիվերպուլը», ոչ էլ «Էվերթոնը» այդ օրը խաղ չունեն
- Հունվարի 7/8. Միայն եթե «Լիվերպուլը» չհասնի Լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ
- Փետրվարի 4/5. Միայն եթե «Լիվերպուլը» չհասնի Լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ
- Փետրվարի 11/12. Միայն եթե «Լիվերպուլը» անցնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ
- Փետրվարի 18/19. Միայն եթե «Լիվերպուլը» անցնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ