«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ հիշվեց սկանդալային ժեստով։ Նա երկրպագուներին ցույց տվեց վեց մատ՝ շեշտելով իր նվաճած տիտղոսների քանակն Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Դրանից հետո իսպանացուն սկսեցին համեմատել Ժոզե Մոուրինյուի հետ, որը նախկինում երեք մատ էր ցույց տվել՝ ընդգծելով իր տիտղոսների թիվը։
Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Գվարդիոլան այս համեմատությանը պատասխանել է հետևյալ կերպ․
«Արդյո՞ք այս ժեստը կլինի իմ դարաշրջանի ավարտը։ Հույս ունեմ, որ իմ դեպքում՝ ոչ։ Ի վերջո, գուցե և մենք նման ենք, բայց նա հաղթել է երեք, իսկ ես՝ վեց անգամ»։
Մոուրինյուի պատասխանը երկար սպասեցնել չտվեց։ Պորտուգալացի մասնագետը պատասխանեց Գվարդիոլային իր ոճով։
«Նա հաղթել է 6, իսկ ես՝ 3 տիտղոս։ Բայց ես հաղթել եմ ազնիվ և մաքուր ճանապարհով։ Չեմ ուզում հաղթել՝ գործ ունենալով 150 դատական գործերի հետ»,- ասել է Մոուրինյուն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» մեղադրում են ֆինանսական ֆեյր-փլեյի 115 խախտումների մեջ: