Աշխարհի ակումբային առաջնության նկատմամբ հետաքրքրությունը խնդիրներ է առաջացրել ֆինանսական միջոցների վրա։ Դա ուղիղ կերպով ազդելու է մասնակից ակումբների պարգևավճարների վրա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, յուրաքանչյուր թիմի խոստացած 50 միլիոն եվրոն կարող է մոռացվել, քանի որ նույնիսկ 2 միլիորդ եվրոյի շահույթն անհասանելի է դարձել։
Մրցաշարի հաղթողը կստանա մոտ 100 մլն եվրո, սակայն մյուսներին տրամադրված գումարը կլինի անհամեմատ ցածր։ Ֆոնդի մեծ մասը կկազմի DAZN-ի հետ գործարքը, որը դարձավ առաջնության հեռարձակողը՝ բերելով 1 միլիարդ եվրո։
Հետաքրքիր է, որ պարգևավճարները հավասարաչափ չեն բաշխվելու բոլոր ակումբների միջև։ Ֆոնդի 70%-ը կստանան եվրոպական ակումբները, իսկ մնացած 30%-ը կբաշխվի մյուսների միջև։
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22։00-ին։