Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը մոտ է Մառախլապատ Ալբիոն տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի չորս թոփ ակումբներ։ Դրանք են՝ «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», հաղորդում է The Athletic-ը։
Այս մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: