Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ձեռք բերելու մտքից, չնայած Դանի Կարվախալի բացակայությանը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը Առնոլդի հետ պատրաստ է պայմանագիր կկնքել միայն ազատ գործակալի կարգավիճակով։ Դա կարող է տեղի ունենալ ամռանը, եթե 26-ամյա պաշտպանը մինչ այդ չերկարաձգի պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Լիվերպուլի» կազմումմասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: