Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այսօր՝ դեկտեմբերի 3-ին Լա լիգայի 16-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցին, թե հաջորդ 11 մետրանոցն ո՞վ է իրացնելու՝ Ջուդ Բելինգհեմը, թե Կիլիան Մբապպեն, իտալացին պատասխանել է։
«Եթե վաղվա խաղում վաստակենք 11 մետրանոց, ապա իրենք իրենց որոշումը կկայացնեն։ Չեմ կարծում, որ սա քննարկման թեմա է։ Ոմանք կարող են անորոշություն տեսնել «Խետաֆեի» դեմ խաղում 11 մետրանոց հարվածի ժամանակ Մբապեի գործողություններում: Բայց մենք դա համարում ենք պատասխանատվության և թիմային խաղի դրսևորում: Սրանք շատ կարևոր որակներ են մեզ համար։ Մենք իսկապես գնահատում ենք Մբապեի նման որակները»,- ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ Մբապեն «Խետաֆեի» դեմ խաղում 11 մետրանոցը զիջեց Բելինգհեմին։ Նախկինում ֆրանսիացին «Լիվերպուլի» դեմ խաղում վրիպել էր 11 մետրանոց նշակետից։
Թիմերի միջև հնդիպումը կկայնա վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 00։00-ին։

























































