«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ կապված իր ծրագրերի մասին հարցին։
«Ամեն օր մենք քննարկում ենք մեզ հետաքրքրող ֆուտբոլիստներին, դա կախված չէ նրանից, թե որքան մոտ է տրանսֆերային պատուհանը:
Իհարկե, մեզ անհանգստացնում է երեք պաշտպանի վնասվածքները, լավ է, որ նրանք շուտ կվերադառնան։
Այս մրցաշրջանում ես արդեն բազմիցս ասել եմ, որ շատ գոհ եմ մեր թիմից։ Այլ բան չունեմ ասելու, եթե տրանսֆերային շուկայում լինեն տարբերակներ, ավելի մանրամասն կխոսենք։ Այժմ մենք կենտրոնացած ենք հաջորդ մի քանի հանդիպումների վրա»,- ասել է Սլոտը «Նյուքասլի» դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում։