«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը շարունակում է մնալ «Արսենալի» տրանսֆերային նպատակների թվում:
Անգլիական ակումբում դիտարկում են գալիք ամառ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու հնարավորությունը, ինչի մասին բազմիցս հաղորդվել է ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով, «Արսենալի» սպորտային տնօրենի պաշտոնում Ռոբերտո Օլաբեի հավանական նշանակումը, ով այժմ աշխատում է «Ռեալ Սոսյեդադում», կարող է հեշտացնել գործարքը:
2019 թվականին հենց նա է հարձակվողին բերել բասկյան ակումբ, այդ ժամանակից ի վեր նրա և ֆուտբոլիստների ներկայացուցիչների միջև լավ հարաբերություններ են պահպանվել: Ալեքսանդր Իսակի արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 75 մլն եվրո։