«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս իրավիճակի և «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վարպետության մասին։ Հիշեցնենք, որ Սլոտի թիմը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում 2։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։
«Դուք համակրանք կամ կարեկցանք եք զգում թիմերի նկատմամբ, որոնք շատ դժվար իրավիճակներում են: Նրանք կա՛մ շատ հանդիպումներ են պարտվել, կա՛մ գտնվում են աղյուսակի վերջին հորիզոնականում, բայց Պեպն այնքան շատ բաներ է հաղթել և այնքան է ապացուցել է իր հմտությունները:
Անցած մրցաշրջանում նրանք ութ միավորով հետ էին «Արսենալից», եթե չեմ սխալվում՝ փետրվարին: Ուստի Պեպին պետք չէ խղճալ, գուցե այլ մարզիչների դեպքում կարելի է, բայց ոչ Պեպի դեպքում։ Նա շատ բանի է հասել ու կկարողանա շտկել իրավիճակը, քանի որ առաջնությունը նոյեմբերին չի ավարտվում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին»՝ հինգերորդ։