Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ չնայած այս մասին ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկություններին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալի» ճամբարում հերքում են «Բայերի» գլխավոր արզիչ Խաբի Ալոսնոյի հետ նախնական համաձայնության կնքման մասին տեղեկությունը, ինչպես նաև այն, որ Անչելոտիին կարող է փոխարինել Արքայական ակումբի տնօրեն Սանտյագո Սոլարին։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է վստահել իտալացի մասնագետին։ Նրանց միջև կառուցողական երկխոսություն է ընթանում։
Իսպանական Պրիմերայի 13 խաղում Մադրիդի «Ռեալը» վաստակել է 30 միավոր և երկրորդ տեղում է։ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգ տուրից հետո «Ռեալը» վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է 24-րդ տեղը։