2025 թվականին «Արսենալը» մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանությունն ու հարձակման գիծը, ուստի ցանկանում է ձեռք բերել «Միլանի» 26-ամյա կիսապաշտպան Թեյանի Ռեյնդերսին և «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ հղում անելով Sky Sports-ին։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը Ռեյնդերսին գնահատում է 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ընդգծվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը կարող է փոխարինել Թոմաս Պարտիին։ Միաժամանակ «զինագործները» պատրաստ են Իսակի համար վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այս մրցաշրջանում Ռեյնդերսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Իսակը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։