«Ռեալի» և «Ռայո Վալեկանոյի» միջև խաղի ժամանակ, որը տեղի էր ունեցել նախորդ տարվա փետրվարին, երկրպագուներից մեկը ռասիստական ժեստ էր կատարել Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Միջադեպի մեղավորը, ով անչափահաս է, արձանագրվել էր տեսախցիկով, սակայն դեպքի վայրում ոչ ոք միջոցներ չէր ձեռնարկել։
Ըստ Cadena Cope-ի՝ Վինիսիուսը համաձայնության է հասել մեղավոր կողմի հետ։ 16-ամյա պատանին Վինիսիուսին գրավոր ներողություն է գրել և պարտավորվել է 40 ժամ հասարակական աշխատանք կատարել՝ դատախազության հսկողության ներքո։
Բացի այդ, պատանին մեկ տարով զրկվել է Լա Լիգայի խաղերին ներկա գտնվելու իրավունքից։
Վինիսիուս Ժունիորը հաճախ է դառնում ռասիստական արտահայտությունների և ժեստերի զոհ։ Նա մեծապես տուժել է ռասիզմից և իր վրա է վերցրել խստացված պատժամիջոցներ պահանջելու նախաձեռնությունը։