Ֆուտբոլում ընդունված պրակտիկա է, երբ խաղացողները օգտագործում են բժշկական դադարները խաղադաշտում ջուր խմելու համար։ Նման դեպքում խաղացողները սովորաբար ջուր են վերցնում ոչ միայն իրենց շտաբի ներկայացուցիչներից, այլև մրցակից թիմի։
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Լիվերպուլ» — «Ռեալ» խաղից (2:0), որտեղ «արքայական» ակումբի խաղացող արդա Գյուլերը ջուր է խնդրում մերսիսայդյան ակումբի ներկայացուցչից, իսկ վերջինս մերժում է։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում կայացած 5 խաղերից հետո «Լիվերպուլը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 24-րդն է 6 միավորով։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․