Մադրիդի «Ռեալի» ակումբային ավտոբուսը վթարի է ենթարկվել M40 ավտոճանապարհին, այս մասին տեղեկացնում է The Mirror-ը։
Սոցիալական ցանցերում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում կարելի է տեսնել «Ռեալի» ավտոբուսը բեռնատարի հետ բախումից հետո:
Հաղորդվում է, որ ավտոբուսի ներսում այդ պահին չեն եղել ոչ խաղացողները, և ոչ էլ թիմի անձնակազմի անդամները։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Հանդիպումներից հետո թիմն իր պատվիրակության հետ տուն է վերադառնում ինքնաթիռով, իսկ ավտոբուսը վերադառնում է ցամաքային ճանապարհով։ Հավանաբար, վթարը տեղի է ունեցել հենց այդ փոխադրության ընթացքում։