«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Բոլորը հասկանում են, թե որքան յուրահատուկ է, երբ խաղում ես մի թիմի հետ, որն այսքան անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: Այդ թիմը երկար տարիներ իսկական գլխացավանք էր «Լիվերպուլի» համար։
Ամեն անգամ, երբ «Ռեալը» սպառնում էր մեզ, դա մեր պատճառով էր։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ավելի ինտենսիվ խաղալ և ավելի լավ գործել գնդակով»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Նա նաև մեկնաբանել է Կիլիան Մբապեի և Մոհամեդ Սալահի չիրացված 11 մետրանոցները.
«Երկուսն էլ այսօր մեզ ցույց տվեցին, որ նույնպես մարդիկ են: Մբապեի դեպքում Կելեհերը զարմանալի էր: Նա մեզ համար արտասովոր բան արեց»:
«Լիվերպուլը» 5 խաղում տարել է 5 հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» 6 միավորով 24-րդ տեղում է։