«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ անգլիական թիմից, հայտնում է El Gol Digital-ը։
Աղբյուրի համաձայն՝ Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն դա տեղի չի ունենա մինչև 2026 թվականի ամառ։ Հենց 2026 թվականին թիմը կլքի Ռոբերտ Լևանդովսկին։ Կատալոնացիները վստահ են, որ Հալանդը կընտրի իրենց նախագիծը։ Ինքը՝ Հալանդը, երազում է Լա Լիգայում խաղալու մասին:
Անցած մրցաշրջանում նորվեգացին «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 35 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։ 2024/2025 մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայում խփել է 12 գոլ։
Transfermarkt պորտալը Հալանդի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո: