Իտալիայի հավաքականի և «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին գովասանքի խոսքեր է ասել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հասցեին.
«Մոուրինյոն հայր է, ընկեր և եղբայր: Նա գիտի, թե ինչպես կարող է մոտիվացնել ֆուտբոլիստներին, և երբ ու ինչ խոսել: Դուք տեսել եք, թե ինչ արդյունքների է նա կարողացել հասնել «Ինտերի» հետ»,-Մատերացիի խոսքերն է փոխանցում Football-Italia-ն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն ներկայումս գլխավորում է «Տոտենհեմը»: