«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է մեկ օրով կալանքի տակ մնալ Շվեյցարիայում՝ 60 շվեյցարական ֆրանկ (64,4 եվրո) չվճարված տուգանքի համար, հայտնում է Blick-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը տուգանվել է հոկտեմբերի 25-ին Վո կանտոնում։ Ֆուտբոլիստը կարող է ձերբակալվել Շվեյցարիա իր հաջորդ այցի ժամանակ, որտեղ ապրում է նրա հայրը։
Սակայն այս տարբերակն անիրատեսական է, քանի որ հնարավոր ձերբակալության դեպքում Հոլանդին մնում է միայն տուգանքը վճարել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ 24-ամյա խաղացողը «Սիթիում» շաբաթական 433 հազար եվրո է վաստակում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «քաղաքայինների» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Էլինգի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո: