Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» ավելացրել է իր առավելությունը մրցակիցների նկատմամբ:
Շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով պարտություն կրեց «Տոտենհեմից» (0:4): «Լիվերպուլն» օգտվեց հիմնական մրցակցի պարտությունից՝ կամային հաղթանակի հասնելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ (3:2):
Արնե Սլոտի թիմն ունի 31 միավոր, «Մանչեսթեր Սիթին»՝ 23, երրորդ տեղում է «Չելսին» (22), որին հաջորդում են նույնքան միավոր վաստակած «Արսենալը» և «Բրայթոնը»։
Opta-ի սուպերհամակարգչի հաշվարկների համաձայն՝ «Լիվերպուլի» չեմպիոնության հավանականությունը հասել է 69,5%-ի։ Երկրորդ հավակնորդը մնում է «Մանչեսթեր Սիթին»՝ 23,3%: «Արսենալի» հաղթանակի շանսերը գնահատվում են ընդամենը 6,5 տոկոս։