«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայում իր նորամուտի տպավորություններով։
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Իպսվիչ Թաունի» հետ՝ 1-1 հաշվով։
«Հիանալի մթնոլորտ է, հիանալի տեսարան։ Բայց երբ խաղը սկսվում է, ես զգում եմ, որ վերադարձել եմ Պորտուգալիա կամ երրորդ դիվիզիոնում եմ: Ես այնքան կենտրոնացած եմ, որ ամեն ինչ մնում է նույնը:
Դուք շատ հաջողակ եք, քանի որ դուք ունեք աշխարհի լավագույն առաջնությունը: Բայց այսօր ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ զգում, քանի որ պարզապես ցանկանում եմ հաղթել հանդիպումներում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։